Արտաքին 5 տարի առաջ - 11:45 21-05-2021

Պեկինը վախենում է Մերձավոր Արևելքի անկայունությունից

Պեկինը, իր իսկ գնահատմամբ, Մերձավոր Արևելքի հակամարտությունում «բարոյական» դիրքորոշում ունի՝ ի տարբերություն ԱՄՆ-ի:

Կառավարությանը կից «Չինաստանի միջազգային հետազոտությունների ինստիտուտ» (CIIS) հետազոտական ​​կենտրոնի փորձագետ Լի Գուոֆուն շեշտում է, որ Չինաստանի համար խաղաղությունը և համաշխարհային կայուն իրավիճակը կարևոր նախապայմաններ են հետագա զարգացման համար:

Պեկինը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահանջում է զինադադար Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև:

Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում այլ պետությունների հետ մի քանի անգամ փորձել է համապատասխան բանաձև ընդունել, սակայն դա ձախողվել է ԱՄՆ-ի դիմադրության պատճառով:

Չինաստանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է երկխոսության անհրաժեշտությունը` կոնֆլիկտի լուծմանը հասնելու համար:

Չինաստանի տնտեսական շահերը

Մերձավոր Արևելքի տարածաշրջանը կարևոր դեր ունի Չինաստանի տնտեսության և էներգիայի մատակարարման գործում:

Բեռնափախադրող նավերը, որոնք միլիարդավոր եվրո արժողությամբ ապրանքներ են տեղափոխում Չինաստանի և Եվրոպայի միջև, անցնում են Սուեզի ջրանցքով:

Ըստ փորձագետի՝ Իսրայել-պաղեստինյան հակամարտությունը տարածաշրջանում հիմնական խնդիրն է, որը բացասաբար է անդրադառնում Չինաստանի և տարածաշրջանի շատ երկրների տնտեսական համագործակցության վրա:

Բացի այդ, Իսրայելը կարևոր դեր ունի Պեկինի՝ համաշխարհային տնտեսական ռազմավարության մեջ:

Երկու կողմերն էլ սերտորեն համագործակցում են հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման ոլորտում:

Իսրայելը մասնակցում է նաև Չինաստանի «Մետաքսի նոր ճանապարհի» ընդլայնմանը:

Չինաստանի առևտրի նախարարության տվյալների համաձայն ՝ չին-իսրայելական առևտուրն աճել է գրեթե 19 տոկոսով ՝ 2020 թվականին կազմելով 17,5 միլիարդ ԱՄՆ դոլար:

Նույն ժամանակահատվածում Պաղեստինի շրջանների հետ առևտուրը հասել է 100 միլիոն ԱՄՆ դոլարի:

Բանավոր աջակցություն պաղեստինցիներին

Երկուշաբթի օրը Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ասուլիսում «Ալ Ջազիրա» -ի լրագրողի հարցրին՝ թե ինչու Չինաստանը հստակ չի քննադատել Գազայում Իսրայելի ռազմական գործողությունները, նախարարը պատասխանեց, որ Չինաստանը դատապարտում է քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները. «Մասնավորապես՝ Իսրայելը պետք է դադարեցնի բռնությունները, ահաբեկումները և սադրանքները»:

Չինական իմիջի պահպանում

Պաշտոնական Պեկինը պնդում է, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի, իր ընդունած դիրքորոշումն արժեքների վրա է հիմնված :

Ըստ պաշտոնական Պեկինի՝ դիմակայելով անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատող բանաձևին, Վաշինգտոնը աննախադեպ կերպով մեկուսացավ Անվտանգության խորհրդում և դեմ արտահայտվեց մարդկության հանդեպ խղճին և բարոյականությանը:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի պնդմամբ՝ Չինաստանը հանդես է գալիս միջազգային գործերում արդարության և արդարդատության օգտին, մինչդեռ ԱՄՆ-ի համար կարևոր են միայն սեփական երկրի ազգային շահերը: ԱՄՆ դիրքորոշումը թելադրվում է՝ ըստ կոնֆլիկտում ներգրավված կողմերի և ԱՄՆ-ն մերձավորությամբ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել