Ներքին 5 տարի առաջ - 09:59 21-05-2021

Արդարադատության փոխնախարարը միջազգային գործընկերներին է ներկայացրել հակակոռուպցիոն ոլորտը

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Խթանելով բարեվարքության բարեփոխումների օրակարգերն Արևելյան գործընկերությունում» ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի բարձր մակարդակի հանդիպմանը:

Փոխնախարար գործընկերներին է ներկայացրել հակակառուպցիոն ոլորտում Հայաստանի կառավարության գրանցած ինստիտուցիոնալ հաջողությունները, որոնք արձանագրվել են 2019թ. ընդունված Հակակոռուպցիոն բարեփոխումների հավակնոտ ռազմավարության մեկնարկից հետո։

Արձանագրված հաջողություններից նախարարի առաջին տեղակալն առանձնացրել է հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնումը, դատարաններում քննված և ավարտված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով վերջին երեք տարիների ընթացքում վերականգնված գումարի չափը (100 մլն եվրո, այն դեպքում, երբ նախորդ ինը տարիների ընթացքում 3 անգամ պակաս միջոցների վերականգնում է արձանագրվել համանման գործերով), դատավորների, դատախազների և քննիչների թեկնածուների բարեվարքության ստուգման, ինչպես նաև դատավորների գույքային դրության ստուգման համար ներդրված մեխանիզմները, որոնք, փոխնախարարի խոսքով, թեև 12 ամիս է, ինչ կիրառվում են, սակայն ապացուցում են դրանց արդյունավետ և հավասարակշռված բնույթը։

Այդուհանդերձ, Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ Կառավարության ռազմավարական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումն ու կոռուպցիոն դեպքերի կանխարգելման, հետաքննության և դատաքննությամբ զբաղվող ուժեղ և անկախ ինստիտուտների ստեղծումն է։ Այդ համատեքստում փոխնախարարը տեղեկացրել է, որ արդեն իսկ գործում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, այս տարեվերջին կգործի Հակակոռուպցիոն կոմիտեն, իսկ 2022 թվականից՝ հակակոռուպցիոն դատարանը:

«Միևնույն ժամանակ, Գլխավոր դատախազությունում ստեղծել ենք մասնագիտացված վարչություն, որն զբաղվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով»,- նշել է փոխնախարարը և կարևորել «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կոռուպցիայի ընկալման համաթվի 2020 թվականի արդյունքները, համաձայն որոնց, Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում իր վարկանիշը բարելավել է 14 կետով։

Ամփոփելով՝ Քրիստիննե Գրիգորյանը շեշտել է, որ դեռ շատ աշխատանք կա անելու, իսկ դրան հասնելու ճանապարհին կարևոր է նաև առողջ և կենսունակ քաղաքացիական հասարակության ու միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո