Ավելին 5 տարի առաջ - 20:40 19-05-2021

Յամալո-Նենեցկի գիմնազիայում կդասավանդի ռոբոտ-ուսուցիչը

Յամալո-Նենեցկի ինքնավար օկրուգի գիմնազիաներից մեկում կդասավանդի ռուսական արտադրության ռոբոտ-ուսուցիչ: Այդ մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով «Պրոմոբոտ» ընկերությանը:

«Քաղաքի գիմնազիայում դպրոցականները կսկսեն ծառայողական ռոբոտաշինության ուսումնասիրել ռուսական ռոբոտի հետ միասին: Ռոբոտը նրանց մի քանի առարկա կսովորեցնի և հանդես կգա որպես կենդանի լաբարատոր սթենդ»,- հայտնել է ընկերությունը:

Դպրոցականները կսովորեն ինչպես ստեղծել և ծրագրավորել ռոբոտներ՝ մարդկանց տարբեր իրավիճակներում օգնելու համար, ինչպես օրինակ՝ բանկում հարցումներ կատարելը և ապրանքներ առաքելը:

Ուսանողները կծանոթանան ռոբոտների կառավարման համակարգերին, դեմքի ճանաչմանը, մարդու հետ շփման եղանակներին: Իսկ լավագույն ռոբոտաշինության նախագծերը կիրագործվեն «Պրոմոբոտ»-ի լաբարատորիաներում:

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին