Արտաքին 5 տարի առաջ - 20:08 19-05-2021

Այնտեղ այլևս չեն կրակում.ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ Ստանիսլավ Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ուշադիր հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Նա հայտնել է, որ իրավիճակը մանրամասն կերպով քննարկման առարկա է դարձել ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի մայիսի 19-ի նիստում: Զասը նշել է, որ իրենք ողջունում են բանակցությունները, որոնք սկսվել են կողմերի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ, ինչպես նաև ստորաբաժանումների մի մասը դուրս բերելու վերաբերյալ համաձայնության գալը:

Զասը նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և բանակցային գործընթացի շարունակումը էապես բարելավել են իրավիճակը:

«Մենք այնտեղ տեսնում ենք երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար: Այնտեղ այլևս չեն կրակում, բայց իրավիճակը դեռ լարված է»,-ասել է Զասը:

Նշենք , որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան