Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 17:20 19-05-2021

ԵՄ երկրները համաձայնեցին թույլատրել լիովին պատվաստված զբոսաշրջիկների մուտքը

Եվրոպական միության անդամ պետությունները համաձայնության են եկել պատվաստումներ անցած զբոսաշրջիկների մուտքը իրենց տարածք թույլատրելու հարցում։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ԵՄ աղբյուրները։ Խոսքը դեղերի եվրոպական գործակալության հավանությանն արժանացած պատվաստանյութերի մասին է։

Ենթադրվում է, որ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարների՝ մայիսի 25-ին ծրագրված արտակարգ գագաթնաժողովի ընթացքում սահմանների բացման և դրա հետ կապված պատվաստումների սերտիֆիկատների թեման կլինի կենտրոնականներից մեկը:

Ավելի վաղ Եվրոհանձնաժողովը հանդես էր եկել «կանաչ թվային անցում» անվանումով փաստաթուղթ մշակելու առաջարկով, որը ներառում էր պատվաստումների մասին տվյալները:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան