Մշակութային ժառանգության հարցով նոր ահազանգ ՅՈՒՆԵՍԿՕ-ին
copy image url

Մշակութային ժառանգության հարցով նոր ահազանգ ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Ներքին 3 տարի առաջ - 12:55 19-05-2021

Ուկրաինայի հայերի միությունը մտահոգված է Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման հարցով: Կազմակերպությունն այդ հարցով նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

«Ամեն անգամ նամակ ուղարկելիս դժվար թե մենք արդյունք ստանանք: Երևի ճիշտ կլիներ ինչ-որ խմբով այցելել Եվրոպա և այնտեղ փորձել ստանալ պատասխաններ, սակայն այս համաճարակի պայմաններում դա դժվար է կազմակերպել»,-ասաց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը:

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունն էլ երեկ Շուշիում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության դեմ վանդալիզմի ևս մեկ դեպք էր արձանագրել և նույնպես դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կոչ անելով կառույցին գնահատել վնասի աստիճանը:

Ամենից շատ դիտված