Երևան +29°
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:25 19-05-2021

Մոսկվան առաջարկել է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին ՀԱՊԿ շրջանակում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ՀԱՊԿ շրջանակում իր օգնությունն է առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին սահմանների հստակեցման հարցում: Խոսքը վերաբերում է նաև Սև լճի հակամարտությանը: Ռուսաստանն առաջարկում է ստեղծել սահմանների սահմանազատման հայ-ադրբեջանական հանձնաժողով, որտեղ Մոսկվան հանդես կգա որպես միջնորդ: