Արտաքին 5 տարի առաջ - 09:55 19-05-2021

Մինչև տարեվերջ նախատեսվում է պատվաստել Աֆրիկայի բնակչության 40%-ին. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզի գագաթնաժողովի նպատակն է մինչև տարեվերջ պատվաստել մայրցամաքի բնակչության 40%-ին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Անհրաժեշտ է մինչև տարեվերջ կորոնավիրուսի դեմ պատվաստել Աֆրիկայի բնակչության առնվազն 40%-ին»,- հայտարարել է ֆրանսիացի ղեկավարը: Նա հավելել է, որ համավարակն աֆրիկյան մայրցամաքի համար դարձել է առողջապահական և տնտեսական ցնցում: Մակրոնի խոսքով, Աֆրիկայում պատվաստման գործընթացը շատ դանդաղ տեմպեր ունի, ուստի չափազանց կարևոր է ապահովել մայրցամաքի բնակչության համար պատվաստանյութի զանգվածային արտադրությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր ու Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը կարող է սկսել «Սպուտնիկ Վ»-ի արտադրությունն Աֆրիկայում, մասնավորապես Նիգերիայում ու Եգիպտոսում:

Ռուսաստանն աշխարհում առաջին պետությունն է, որը գրանցել է COVID-19-ի դեմ պատվաստանյութը: Դեղամիջոցը ստեղծվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի և Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի համատեղ ջանքերով: Այն կոչվում է «Սպուտնիկ Վ»: Համավարակի բռնկումից ի վեր աշխարհում գրանցվել է 643 մլն վարակակիր, 44 մլն մարդ առողջացել է, ավելի քան 1.4 մլն մարդ՝ մահացել:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին