Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 19:47 18-05-2021

Հայտնի քրեական հեղինակություն Օգոնյոկը հացադուլ է հայտարարել

Խորհրդային տարիներից հայտնի քրեական հեղինակություն Ալեքսանդր Օկունևը (քրեական մականունը՝ Օգոնյոկ), հացադուլ է հայտարարել։ Այժմ նրան «Медведь» թիվ 4 քննչական մեկուսարանից տեղափոխել են «Матросская тишина» թիվ 2 քննչական մեկուսարանի հիվանդանոցային բաժանմունք։ Այս մասին հայտնում է Lenta.ru- ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները:

Նշվում է, որ Օգոնյոկը բողոքում է անօրինական հետապնդման համար: 2018-ին նա ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով, իսկ 2020-ին նրան մեղադրանք է առաջադրվել քրեական հիերարխիայում առաջատար պաշտոն զբաղեցնելու համար (Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 1-ին մասի կետ 210-ը):

Օկունևը պնդում է, որ ինքը երբեք «օրենքով գող» չի եղել և չի ղեկավարել որևէ հանցավոր կառույց: Բայց քննությունն արդեն առաջադրել է վերջնական մեղադրանք, և շուտով գործը կներկայացվի դատարան:

Օկունևը «օրենքով գող» հռչակվել է Էդիկ Ասատրյանի (Օսետրինա ավագ) և Ալեքսանդր Սևերովի (Սեվեր) կողմից 1994 թ.։ 58 տարեկան այս տղամարդը կյանքի կեսից ավելին` 31 տարին, անցկացրել է ազատազրկման վայրերում` տարբեր քրեական գործերով: Նա ունի 10 դատվածություն գողության, կողոպուտի, խուլիգանության, դիտավորյալ սպանության, դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հոդվածներով:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել