Ուղիղ եթեր
Խոսք 5 տարի առաջ - 16:54 18-05-2021

ՊՆ-ն այսօրվա թույլ նախարարով և ԳՇ-ի պետով շատ բան իրականացնելու ի զորու չէ. Վազգեն Պետրոսյան

Վերջին օրերի իրադարձությունների, թշնամու ուժի երեքթևյան կուտակումների, Պաշտպանության բանակի իրականացրած քայլերի մասին Օրագիր.News-ը զրուցել է հրապարակախոս, հասարակական գործիչ Վազգեն Պետրոսյանի հետ:

Անդրադառնալով թշնամի երկրի անթաքույց սադրանքին և օր օրի աճող լարվածությանը՝ Վազգեն Պետրոսյանը ներկա իրավիճակը պայմանավորեց մի քանի հանգամանքով. «Հայաստանում նախընտրական ժամանակաշրջան է և հիմնական ուժերը`ի դեմս իշխանության, զբաղված են միայն իրենց ներքին ու վերարտադրողական խնդիրների լուծմամբ։ Այսօրվա Հայաստանի պարտված իշխանություններին ձեռնտու է Ադրբեջանը, որը ջանք չի խնայի սրանց վերարտադրման համար։ Ուստի նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի Հայաստանում հայտարարվի ռազմական դրություն և ընտրությունները հետաձգվեն։ Մյուս կողմից՝ այսօրվա իշխանության և ընդդիմության վարած նախընտրական քաղաքականության հետևանքով, անկախ նրանից, թե ով կհաղթի, մի քանի ամիս Հայաստանում քաոսային իրավիճակ կլինի:

44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային մեդիա դաշտը խոսում էր թուրքական և իսրայելական անօդաչուների հաղթանակներից, իսկ ազերի զինվորների մասին ոչինչ չէր խոսվում։ Այս քայլով Ալիևը փորձեց ցույց տալ, որ ազերի զինվորը նույնպես համարձակություն ունի և ի վիճակի է ինչ-որ բան անելու։ Միևնույն ժամանակ տեսնում ենք, որ Քարվաճառն «ազատագրելու» համար էլ ինչ-որ շքանշաններ են բաժանվում, վերջին կետը, որին կուզենայի անդրադառնայի, միջազգային ասպարեզում Ադրբեջանի թիկունքին կանգնած պետություններն են, որոնք ցանկություն ունեն ցույց տալ, որ Ռուսաստանն ի վիճակի չէ վերահսկելու իրավիճակը և ցանկացած պահի կարող է պատերազմ վերսկսվել»։

Հրապարակախոսն արձանագրեց, որ ՀՀ ՊՆ-ն այս իրադարձություններին համարժեք պատասխան չի տալիս. «ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօրվա թույլ նախարարով և ԳՇ-ի պետով շատ բան իրականացնելու ի զորու չէ։ Եթե նախարարն ամենատարրական քաղաքական և ռազմական հոտառությունները չունի, իրենցից ինչ ենք սպասում կամ ակնկալում»։

Մեր այն հարցին, թե ի՞նչ վիճակում է տեղեկատվական դաշտն իր ահռելի պաշարով՝ Վ. Պետրոսյանը նշեց. «Մամուլը և տեղեկատվական դաշտը պետք է ճիշտ վերահսկվեն, որպեսզի մեր թշնամի պետությունների մանիպուլյացիաները և կեղծ ու ճշմարտանման լրատվությունը իսպառ վերանան, եթե ուզում ենք ունենալ հզոր Հայաստան»։

Հրապարակախոսի պնդմամբ, այսօր մեր իրավունքն ու պարտականությունն է մեր սահմաններն անառիկ պահել. «Պետք է հասկանանք, որ Արցախի այսօրվա կարգավիճակով դատարկվել է Հայաստանի թիկունքը։ Մենք այլևս չունենք ո՛չ ռազմավարական, ո՛չ մարտավարական խորություն, ինչը կարող էր պատերազմի ժամանակ մեզ պաշտպանել։ Այսօր ամեն մեկը խոսում է ազգ-բանակ գաղափարից, բայց դրանք միայն խոսքեր են, գործ անողները քիչ են։ Մենք պետք է հասկանանք, որ մեր միակ անվտանգության երաշխիքը մեր զինված ուժերն են»:

Վազգեն Պետրոսյանն անդրադարձավ նաև արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների անուղղակի ազդեցությանը տարածարջանային զարգացումների վրա. «Այսօր աշխարհն արդեն դարձել է մեծ գյուղ, որտեղ ամեն մի դեպք ուղղակի կամ անուղղակի ազդում է բոլոր երկրների վրա։ Այսօր տեղի է ունենում պաղեստինաիսրայելական պատերազմը, դրա հետևանքներն անուղղակիորեն կարող են ազդել մեր տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի վրա։ Մենք տարածաշրջանային մրցակցության կարևորագույն հանգույցներից մեկում ենք և չենք կարող անտարբեր լինել աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին»։

Պրն. Պետրոսյանի պնդմամբ, ներկա իրավիճակից դուրս գալու հավանական ելքը համախմբվելը, զարգանալն ու հզորանալն է:

«Թուրքի հետ բանակցելիս մի ձեռքում պետք է մահակ ունենալ։ Այսօրվա իշխանությունները բոբիկ են ամեն ինչում, բանակցություններ վարել չգիտեն. վկան՝ Արցախ-ը, 5000 զոհերը, հազարավոր վիրավորները և ավելի քան 30.000 փախստականները։ Նորից եմ կրկնում, քանի մեր հարևաները թուրքերն են, մենք պարտավոր ենք լինել ավելի խելացի, ավելի հզոր և միախմբված»,- ամփոփեց նա:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը