Ներքին 5 տարի առաջ - 18:00 17-05-2021

Ծառայությունների միասնական գրասենյակները հասանելի կլինեն հանրապետության տարբեր հատվածներում

Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունը խնդիր է դրել հասարակությանը տրամադրվող ծառայությունները մատուցել ժամանակակից սպասարկման կենտրոններում, և դրա համար հիմնվում են հանրային ծառայությունների միասնական գրասենյակներ:

«Առաջինը Երևանում է հիմնվել Վազգեն Սարգսյան 3 հասցեում, որտեղ պայմանները բոլորովին այլ են: Մենք նախատեսում ենք բոլոր ծառայությունների տրամադրումը ամփոփել մեկ տեղում: Դա արվում է նրա համար, որ քաղաքացին որևէ պետական ծառայությունից օգտվելու համար ստիպված չլինի գերատեսչությունից գերատեսչություն գնալ: Դա պետք է արվի մեկ պատուհանի սկզբունքով»,-ասաց Վահե Դանիելյանը: Երևանում բացված գրասենյակը պիլոտային ծրագիր է, որն արդարացրել է: Արդյունքում խնդիր է դրվել ավելացնել նման գրասենյակների թիվը: Մասնավորապես, վերջերս նման գրասենյակ բացվել է Իջևանում: Առաջիկայում նախատեսվում է հանրապետության ամբողջ տարածքում ունենալ միասնական գրասենյակներ, որտեղ մատուցվելու են բոլոր պետական ծառայությունները՝ կադաստրային, անձնագրային, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և այլն:

Վահե Դանիելյանի խոսքով, նոր միասնական գրասենյակները բացելուն զուգահեռ կամաց-կամաց քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակների տարածքային կենտրոնները կփակվեն:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան