Երևան +14°
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:44 16-05-2021

Հայաստանում մայիսի 16-ին հաստատվել է կորոնավիրուսի 131 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ մայիսի 16-ի, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 131 նոր դեպք։ Երեկ կատարվել էր 3 160 թեստավորում։ Առողջացել է 354 մարդ, մահացել՝ 9-ը։

Մայսիս 16-ի դրությամբ կորոնավիրուսային համաճարակի սկզբից ի վեր Հայաստանում գրանցվել է 220 860 դեպք։ Նրանցից 208 454-ը առողջացել է, 4 323-ը՝ մահացել։ Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 7 023 պացիենտ: Ընդհանուր առմամբ՝ կատարվել 1 036 673 թեստավորում:

Նախորդ օրը գրանցվել է մահվան ևս 2 դեպք, երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով (ընդհանուր՝ 1060)։