Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 11:15 15-05-2021

Բժիշկը պատմել է, թե որքան հաճախ պետք է լվանալ սավանները

Բրիտանացի բժիշկ Կայլա Գրանտան խորհուրդ է տալիս անկողնային սպիտակեղենը լվանալ առնվազն 10 օրը մեկ, հատկապես բույսերի փոշոտման շրջանում: Նա վստահեցնում է, որ այդպիսով կարելի է նվազեցնել ալերգիկ ռեակցիայի սրությունը: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:

Ըստ թերթի՝ Մեծ Բրիտանիայի բնակիչների մեկ երրորդն իր սպիտակեղենը լվանում է տարին մեկ, մյուսները՝ երկու շաբաթը մեկ անգամ: Բժիշկը կարծում է, որ ծաղկման շրջանում դա բավարար չէ: Ոչ մաքուր լվացքի վրա հայտնվող փոշին և միջատները կարող են սրել ալերգիկ ռեակցիաները:

Հետաքրքիր է, որ բրիտանացիները իրենց հագուստի մաքրությանը վերաբերում են այնպես, ինչպես անկողնու սպիտակեղենի մաքրությանը: Բրիտանացիների 18 տոկոսը տարին մեկ անգամ է լվանում ջինսե տաբատները: Միայն 40 տոկոսն է թարմացնում սրբիչները յուրաքանչյուր օգտագործումից հետո: Բայց կան նաև այնպիսի մարդիկ, որոնք ամենևին չեն խուսափում արդեն հագած ներքնազգեստը կրկին հագնելուց: Տղամարդկանց 25 տոկոսը խոստովանել է, որ լվացել է ներքնազգեստը հինգ անգամ հագնելուց հետո:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում