Ավելին 5 տարի առաջ - 19:05 14-05-2021

Բժիշկ-մասնագետը խորհուրդ է տալիս զերծ մնալ բուժման անարդյունավետ միջոցներից

Բժշկագիտության կլինիկայի գլխավոր բժիշկ Օլեգ Սերեբրյանսկին խոսել է ամենից շատ կիառվող բժշկական միջոցների մասին, որոնք նաև անարդյունավետ են:

Սերեբրյանսկին առաջին հերթին քննադատել է ԼՕՌ բժիշկների ցուցումները՝ քթի խոռոչը ծովային աղով լվանալու վերաբերյալ: Ըստ նրա՝ սովորական աղով ջրի լուծույթը նույն հատկությունն ունի: Բացի այդ գործողության ընթացքում միաժամանակ վնասվում է քռի խոռոչի բնական միկրոֆլորան, որը պաշտպանում է լորձաթաղանթը:

Բժիշկը նշել է, որ առհասարակ բուժման օժանդակ մեթոդները չափազանց կասկածելի են համարվում, քանի որ չկա որևէ գիտական ապացույց, որ դրանք արդյուանվետ են:

Բժիշկը խոսել է նաև դիետայի եւ վիտամինային թերապիայի մասին: Նրա կարծիքով դրանք չարդարացված որոշումներ են, որովեհտև առողջ սննդակարգի հետևող մարդիկ հատուկ հավելումների կարիք չունեն։

Բժիշկը հատկապես անդրադարձել է հակաբիոտիկներ ընդունելու վտանգներին: Նույնիսկ սովորական մրսածության դեպքում չպետք է չարաշահել ցավազրկող և հակաբորբոքային դեղամիջոցներնը: Այդ դեղամիջոցների անվերահսկելի օգտագործումը կարող է լուրջհիվանդությունների դեպքում դիմադրողականություն զարգացնել և անօգուտ դառանալ հետագայում:

Լաբորատոր հետազոտությունների մասին խոսելով՝ բժիշկը նշել է, որ ոչ բոլորն են տեղեկատվական եւ անհրաժեշտ, օրինակ լեպտինի անալիզը, հորմոն, որը կարգավորում է ակտիվ նյութափոխանակությունը: Որոշ դեպքերում դրա մակարդակը նվազում է, եւ մարդը դադարում է վերահսկել քաղցը, ինչը հանգեցնում է ճարպակալման: Եթե մարդն արդեն բախվել է նման խնդրի, ապա պարզ է, որ լեպտինի մակարդակը ցածր է: Այ դեպքում բուժումն անիմաստ է, որովհետև լեպտինի մակարդակը կարգավորող դեղամիջոց դեռևս չի հայտանբերվել:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու