Ներքին
Միտք
2 րոպե առաջ
Ներքին
Միտք
7 րոպե առաջ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունն անմիջականորեն առնչվում է ՌԴ անվտանգության հարցերին: Նա նշել է, որ ռազմական գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ։ Նման հայտարարություն երկրի ղեկավարն արել է անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ։
Պուտինը մասնակիցներին առաջարկել է խոսել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին։
Իրավիճակը Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին լարված է շաբաթվա սկզբից։ ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանումները սկսել են գնդակոծել իսրայելական քաղաքները։ Ի պատասխան՝ իսրայելական բանակը հարվածներ է հասցնում պաղեստինյան տարածքներում մարտական դիրքերի ուղղությամբ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ պաղեստինյան անօդաչուն հարված է հասցրել սահմանի մոտ քիմիական արտադրությանը։ Դրանից առաջ Իսրայելի ՌՕՈՒ-ն ռմբակոծել էր ՀԱՄԱՍ-ի չորս բարձրաստիճան զինյալների բնակարանները։