Մամուլ 5 տարի առաջ - 09:25 14-05-2021

Վանաձորի քաղաքապետարանը հայտնվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի տեսադաշտում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունների համար անցանկալի համայնքներից մեկի՝ Վանաձորի քաղաքապետարանը հայտնվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններով, պալատն ուսումնասիրել է հիմնականում քաղաքապետարանի՝ 2019թ. ֆինանսական գործունեությունը: Հիշեցնենք, որ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը համարվում է իշխանությունների համար ոչ վստահելի համայնքապետ, եւ ՀՊ-ն պարզել է, որ ղազախներն ու ռուսները դեռևս 2019թ. գույքահարկի գծով պարտքեր են կուտակել Վանաձորի քաղաքապետարանի նկատմամբ և մինչ օրս չեն մարել:

Այսպես, ըստ Պալատի՝ համայնքի բնակիչներին պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի 2019թ. բազայում առկա են օտարերկրյա քաղաքացիների սեփականություն հանդիսացող 7499 ավտոմեքենա, որոնք գոյացել են, երբ ԵԱՏՄ երկրների, հիմնականում՝ Ղազախստանի քաղաքացիները, ժամանակավոր գրանցում ստանալով համայնքում, օտարերկրացու անունով որպես սեփականություն գրանցել են մեքենաները և իրենց հետ իրենց երկիր տարել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ավտոմեքենաների տարեկան գույքահարկի գումարը կազմում է շուրջ 124 մլն դրամ, իսկ համայնքի բյուջեի պարտքը 2019թ. վերջի դրությամբ կազմել է շուրջ 152 մլն դրամ:

Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ հարկատուները քաղաքապետարանի կողմից կարող են համարվել ռիսկային, իսկ համայնքի բյուջեի նկատմամբ պարտքը` անհուսալի: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս 2019 թվականին գրել էր, որ ղազախներն ու ռուսները գալիս գրանցվում են մեր հայ բնակիչների հասցեներով, մեքենա ներկրում ու վաճառում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը