Արտաքին 5 տարի առաջ - 09:20 14-05-2021

Լիբանանի բանակը որոնում է այն կայանները, որոնցից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ

Լիբանանի բանակի անձնակազմը որոնում է հրթիռային կայանները, որտեղից բազմաթիվ հրթիռներ են արձակվել դեպի Իսրայելի տարածք, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով լիբանանյան ռազմական հրամանատարության ներկայացուցչին:

«Կրակոցներն արձակվել են Էլ Կլեյլա և Մաալիա գյուղական բնակավայրերից Տյուրոսի մերձակայքում գտնվող՝ պաղեստինցի փախստականների Ռաշիդիա ճամբարի հարևանությամբ»,- ասել է նա:

Ըստ ներկայացուցչի՝ բանակային պարեկներին դեռևս չի հաջողվել բռնել Լիբանան-Իսրայել սահմանին 2006 թվականից գործող հրադադարի ռեժիմը խախտողներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հարավային Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը