Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 15:40 13-05-2021

Բեն Գուրիոնը վերաուղարկում է թռիչքները դեպի Ռամոն օդանավակայան Գազայի հատվածում հրետակոծության պատճառով

Գազայի հատվածում ռազմական բախման պատճառով Բեն Գուրիոն ժամանող թռիչքները վերաուղարկվում են դեպի Ռամոն օդանավակայան: Հայտնում է Jerusalem Post-ը:

Ըստ թերթի՝ այս որոշումը կայացվել է մայիսի 13-ի առավոտյան, քանի որ Գազայի հատվածում ահաբեկչական խմբավորումները շարունակում են հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ: Մեկնող չվերթները շարունակելու են մեկնել Բեն Գուրիոն օդանավակայանից:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ի երեկոյան Պաղեստինի անկլավի սահմաններում սկսվել է վերջին տարիների ամենամեծ սրացումը: Գազայի հատվածում իսրայելական բանակը և պաղեստինյան խմբավորումները շարունակում են փոխադարձ հրթիռակոծությունները, որոնք սկսվել են Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններից հետո, որտեղ տուժել էր ավելի քան 700 պաղեստինցի:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան խորապես մտահոգված է Գազայի հատվածում և Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցող վտանգավոր զարգացումներով: Մոսկվան կոչ է արել դադարեցնել հարվածներն իսրայելական և պաղեստինյան տարածքներին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները