Ներքին 5 տարի առաջ - 17:31 12-05-2021

Ազատություն հայ ռազմագերիներին. ակցիա Իսպանիայում

«Ազատություն հայ ռազմագերիներին». այս գրառմամբ պաստառներով Իսպանիայի Կոնգրեսի կենտրոնական մուտքի մոտ լուռ ակցիա է: Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ պահանջում են Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին: Լուռ ակցիայով իսպանացի խորհրդարանականները աղմկում են Եվրոպային կործանիչ լռության դեմ:

Կառլես Մուլետ Գարսիա (Իսպանայի Սենատի անդամ) - Տարբեր խորհրդարանական խմբերի պատգամավորներով և սենատորներով հավաքվել էինք Կոնգրեսի առաջ՝ Իսպանիայի կառավարությունից պահանջում ենք անհապաղ հրաժարվել պասիվ դիրքորոշումից և պահանջել Ադրբեջանից ազատ արձակել հայ ռազմագերիներին՝ կատարելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության՝ գերիների վերադարձի պայմանը:

Ակցիայի մասնակից պատգամավորները իրենց երկրի կառավարությանը խնդրագրով են դիմել՝ նախ հիշեցնելով 2020-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, ապա այն, որ ռազմական հանցագործությունների հեղինակ Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը՝ չվերադարձնելով բոլոր հայ ռազմագերիներին, այնինչ Հայաստանը հավատարիմ է մնացել իր ստորագրությանն ու կատարել իր պարտավորությունները:

«Հենց դրա համար ստորագրած պատգամավորներս պահանջում ենք Իսպանիայի կառավարությունից, որ կիրառի իր միջազգային հեղինակությունն ու բոլոր լծակները` հայ ռազմագերիների ազատությանը հասնելու համար:

Այս տարածաշրջանում օրենքը պետք է բռնության նկատմամբ գերակայի, այնինչ դա հնարավոր չէ ապահովել ադրբեջանական բարբարոսության և ամբողջատիրության պայմաններում»,- արձագանքում են Իսպանիայի կոնգրեսականները:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան