Ներքին 5 տարի առաջ - 14:56 11-05-2021

ՊԵԿ փոխնախագահն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատարին

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին:

ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Աշոտ Մուրադյանը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով առաջիկա 5 տարիների նախանշված ՊԵԿ գործունեության առանցքային ուղղությունները, որոնք են հարկային ու մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացումը, իրավախախտումների կանխարգելումը, ենթակառուցվածքների արդիականացումը, կառավարման համակարգերի կատարելագործմամբ հարկ վճարողներին սպասարկման ծառայությունների տրամադրումը, հարկ վճարող-ՊԵԿ համագործակցության և վստահության ամրապնդումը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանն իր հերթին նշել է, որ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի կողմից ևս մշակվել է 2020-2025 թթ «Երկրի զարգացման համագործակցության ռազմավարությունը», որի շրջանակներում կարող են քննարկվել հնարավոր համագործակցության ուղղությունները:

Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել երկու կառույցների միջև փոխգործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից