Արտաքին 5 տարի առաջ - 14:45 11-05-2021

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Արցախի հարցը

Մայիսի 10-ին Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հաղորդում է ermenihaber.am-ը:

Լավրովն ու Չավուշօղլուն ընդգծել են Արցախի շուրջ իրավիճակի կայունացմանն ուղղված շարունակական ջանքերի կարևորությունը:

ՌԴ արտգործնախարարության հաղորդմամբ, արտաքին գործերի նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել պաղեստինա-իսրայելական հարաբերությունների սրման և լարվածության աճի կապակցությամբ, հատկապես Արևելյան Երուսաղեմում, առաջին հերթին Ալ-Աքսա մզկիթի համալիրի տարածքում:

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են նաև Ռուսաստանից Թուրքիա Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութի մատակարարման կազմակերպման, ինչպես նաև դրա արտադրությունն այնտեղ կազմակերպելու հեռանկարները:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում