Արտաքին 5 տարի առաջ - 13:15 11-05-2021

COVID-19-ի համավարակը երկրում կավարտվի մոտ 1 տարի անց. Ֆրանսիայի վարչապետ

Ֆրանսիայում կորոնավիրուսային վարակը կարող է ավարտվել 2022 թ.: Նման տեսակետ է հայտնել երկրի վարչապետ Ժան Կաստեքսը:

«Գիտնականները մեզ ասում են, որ համավարակն ավարտվելու է մոտ մեկ տարի անց: Բայց մենք հաջողության ենք հասել այն հարցում, որ կարող ենք մեզ պաշտպանել առավել լուրջ հետևանքների դեպքում»,- ասել է նա Le Parisien թերթին տված հարցազրույցում:

Վարչապետի խոսքով, ներկայումս Ֆրանսիան «առողջապահության ոլորտի՝ ճգնաժամից դուրս գալու» փուլում է:

«Ճգնաժամից դուրս գալը պետք է տեղի ունենա աստիճանաբար, զգուշորեն: Եթե մենք տեսնենք, որ ինչ-որ տեղ համավարակային իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, այդ դեպքում պետք է կիրառենք հատուկ միջոցներ»,- հավելել է Ֆրանսիայի վարչապետը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը