Արտաքին 5 տարի առաջ - 11:25 11-05-2021

ԱՀԿ-ն մտահոգվում է համավարակի ընթացքում երեխաների ճարպակալման դեպքերի աճով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել մանկական ճարպակալմանը, քանի որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ դրա հետ կարող են բախվել բազմաթիվ մարդիկ: Այս մասին հաղորդում է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով ԱՀԿ մանկական ճարպակալման եվրոպական վերահսկողության նախաձեռնության (COSI) (2015-2017) շրջանակում տվյալների հավաքագրման չորրորդ փուլի վերաբերյալ նոր զեկույցի տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի՝ ավելորդ քաշը և գիրությունը կարող են հանգեցնել սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի և քաղցկեղի:

Երեխաների ճարպակալման տարածումը կանխելու համար նա կոչ է արել իրականացնել գիտականորեն հիմնավորված և արդեն ունեցած ապացույցների վրա հիմնված քաղաքականություն, որը կխթանի նաև առողջ սննդակարգը և ֆիզիկական ակտիվությունը:

Զեկույցի տվյալների համաձայն՝ ավելորդ քաշի և ճարպակալման մակարդակը 6-9 տարեկան տղաների շրջանում կազմում է 29%, աղջիկների շրջանում՝ 27%: Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Միջերկրածովյան երկրներում (Հունաստան, Կիպրոս, Իտալիա, Իսպանիա), ամենացածրը՝ Կենտրոնական Ասիայի երկրներում (Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան): Ռուսաստանում ավելորդ քաշի խնդիր ունի 6-9 տարեկան տղաների 27%-ը, աղջիկների՝ 22%-ը, իսկ ճարպակալումը՝ համապատասխանաբար 10% և 7%:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից