Ավելին 5 տարի առաջ - 17:47 10-05-2021

Արքայազններ Ուիլյամն ու Հարին հրաժարվել են համատեղ ելույթ ունենալ մոր արձանի բացմանը

Արքայազններ Ուիլյամն ու Հարին ներկա կլինեն մոր՝ արքայադուստր Դիանային նվիրված հուշարձանի բացմանը։ Սակայն եղբայրները որոշել են նվազագույնի հասցնել շփումը. նրանք միջոցառման ընթացքում առանձին ելույթ կունենան։

Ինչպես հաղրոդում է woman.ru կայքը, անկախ տարաձայնություններից, Ուիլյամն ու Հարին միասին են ընտրել ու պատվիրել արձանը։ Այն կբացվի Դիանայի լոնդոնյան տան դիմաց հուլիսի 1-ին՝ նրա ծննդյան օրը․

Նշենք, որ արքայազնների հարաբերությունները փչացել են, երբ Հարին կնոջ՝ Մեգան Մարքլի հետ թողել է թագավորական պարտականություններն ու հեռացել Մեծ Բրիտանիայից։ Իրավիճակը սրել է հարցազրույցը, որում Մեգանը հայտարարել է, որ ամուսնու հարազատներն իրեն ստիպել են արտասվել և նվաստացրել։ Արքայազնի կնոջ խոսքով՝ ամուսնությունից առաջ իր ու Քեյթ Միդլթոնի միջև կոնֆլիկտ է սկսվել։ Նրանք չէին կարողացել լուծել հարցը, որը կապված էր հարսանիքի մասնակիցների հագուստների հետ։

«Ես սա չեմ ասում ինչ-որ մեկին նվաստացնելու համար, քանի որ դա, իսկապես, ծանր նախահարսանեկան շաբաթ էր։ Եվ Քեյթն ինձ ստիպել է արտասվել, քանի որ վշտացած էր ինչ-որ բանից, բայց խոստովանել է դա ու ներողություն խնդրել։ Եվ նա ինձ ծաղիկներ է բերել ու ներողություն պարունակող երկտող։ Դժվար էր հաշտվել նրա հետ, որ ինձ մեղադրում են ոչ միայն նրան,ւմ, ինչ չեմ արել, այլեւ նրանում, ինչ տեղի է ունեցել ինձ հետ»,- Օփրա Ուկինֆրիի հետ զրույցում անկեղծացել էր նա։

Հարցազրույցը բազմաթիվ վեճերի առիթ է դարձել։ Սկզբնական շրջանում Եղիսաբեթ Երկրորդը լռություն էր պահպանում, սակայն ավելի ուշ Բուքինգհեմյան պալատը հայտարարություն է արել թագուհու անունից։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր