Հաջողվել է մարել Թիֆլիսի պահեստներից մեկում բռնկված հրդեհը
copy image url

Հաջողվել է մարել Թիֆլիսի պահեստներից մեկում բռնկված հրդեհը

Արտաքին 3 տարի առաջ - 17:20 10-05-2021

Ինչպես հաղորդում է Վրաստանի արտակարգ իրադրությունների կառավարման ծառայությունը, Թիֆլիսի Դուդուբիի շրջանի Տոռնիկե Էրիսթավի փողոցում գտնվող հագուստի պահեստում հրդեհ էր բռնկվել։ Կրակը հաջողվել է մարել։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ թեև կրակի տարածման մակերեսը բավականին մեծ էր, բայց այն հաջողվել է նախ լիկվիդացնել, ապա ամբողջովին մարել։ Հրդեհաշիջման աշխատանքներին խոչընդոտում էր սաստիկ քամին։ Դեպքի վայրում աշխատել է հրշեջների 12 բրիգադ, տարածքից անմիջապես տարհանվել է շուրջ 150 մարդ։

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Ներկայումս հաշվվում է կրակի հասցրած վնասի չափը։

Ամենից շատ դիտված