Ներքին 5 տարի առաջ - 16:22 08-05-2021

Կարմիր շուկան եղել է ու կմնա մեր վերահսկողության տակ․ Վիտալի Բալասանյան

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը վստահեցրեց, որ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղը մնում է և կշարունակի մնալ Արցախի վերահսկողության տակ։ Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ բանակցությունների ժամանակ Ադրբեջանն ամեն գնով փորձել է վերցնել Մարտունու շրջանի Կարմիր շուկան: Այդ ցանկությունը կա նաև պատերազմից հետո։

«Այն ամենը, ինչ նոյեմբերի 9-10-ից մեր վերահսկողության տակ է, մնում է պաշտպանության բանակի և այլ հավասարեցված ուժերի վերահսկողության ներքո։ Նման քաղաքական որոշում չկա։ Կարմիր շուկան եղել է, մնում է և կմնա Արցախի Հանրապետության վերահսկողության տակ», - ասել է Բալասանյանը։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի՝ փաստացի շփման գծի երկայնքով տիրող իրավիճակի մասին՝ Բալասանյանը նշեց, որ ադրբեջանական կողմից արդեն բազմաթիվ անգամներ եղել ու շարունակվում են սադրանքները:

«Տեղաշարժեր են իրականացվում պայմանական խորհրդային ԼՂԻՄ-ի և Ադրբեջանի սահմանին։ Դրանց արձագանքում են մեր զինված ուժերը՝ պաշտպանության բանակը և հավասարեցված մյուս ուժերը», - ասաց Բալասանյանը։

Բացի այդ, նրա խոսքով՝ իրենց ստանձնած պարտականությունները կատարում են Ռուսաստանի խաղաղապահ ուժերը։ Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ առաջ շարժվելուց ու նահանջելուց հետո, ԱԽ քարտուղարի խոսքով, նման դեպքեր չեն գրանցվել։

Սակայն նա համոզված է՝ ադրբեջանական կողմը շարունակելու է նման սադրանքները։


Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին