Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 15:07 08-05-2021

Վայոց Ձորի բնակիչներից մեկը փորձել է սպանել իր վրա հարձակված արջին

«Մայիսի 7-ին` ժամը 06.20-ին, հիվանդանոցից հայտնել են, որ արջի կծած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Շատին գյուղի 58-ամյա մի բնակիչ»,– նշված է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Անտառապահ տղամարդը հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել է, որ ժամը 05.30-ի սահմաններում ստուգայց-շրջագայություն է կատարել, որի ժամանակ արջը հարձակվել է իր վրա և պատճառել մարմնական վնասվածք:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, սակայն, պարզվել է, որ նա ապօրինի որս կատարելու նպատակով գնացել է հանդամաս, այդ ընթացքում ցանկապատված տարածքում գտնվող անասունների վրա արջ է հարձակվել, և 58-ամյա տղամարդն իր օրինական որսորդական ողորկափող հրացանով կրակել է արջի ուղղությամբ, իսկ երբ մոտեցել է արջին, արջը հարձակվել է նրա վրա: Տղամարդը երկրորդ անգամ է կրակել, արջը կրկին հարձակվել է: Ի վերջո, օգնության է հասել տարածքում գտնվող անասնապահը, որը վերցրել է նրա հրացանն ու սպանել արջին:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան