Արտաքին 5 տարի առաջ - 09:45 08-05-2021

Սողոմոնյան կղզիներում նորածնի չափի գորտ են հայտնաբերել

Սողոմոնյան կղզիների բնակիչները հսկա գորտ են բռնել, որն իր չափերով կարող է նորածնի հետ համեմատվել: Սողունը հայտնաբերել է տեղական սղոցարանի սեփականատեր Ջիմի Հյուգոն որսի ժամանակ, գրում է Daily Star-ը:

Նրա համագյուղացիները նկարվել են գորտի հետ, որը կշռում է 1 կգ, իսկ մարմնի երկարությունը ավելի քան 50 սմ է:

Ջիմիի խոսքով, գորտն արդեն սատկած է եղել, երբ ինքը գտել է վերջինիս: Այդ պատճառով տեղի բնակիչները որոշել են այն ուտել, քանի որ գորտը նրանց համար ավելի համադամ խորտիկ է, քան հավի ոտքերը:

Մասնագետները գտնում են, որ լուսանկարում պատկերված է Cornufer Guppyi տեսակի գորտը, որը տարածաշրջանի ամենամեծ գորտերից մեկն է և ոչնչացման եզրին է: Ամենից շատ սողունը տառապում է քիմիական նյութերից, որոնցով մարդիկ իրենց հագուստն են լվանում երկկենցաղի կենսամիջավայրի մերձակայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից