Արտաքին 5 տարի առաջ - 18:09 07-05-2021

2021-ի ապրիլին Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ծավալները ռեկորդային նվազում են գրանցել

Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, 2021-ի ապրիլ ամսին Թուրքիայից դեպի Սաուդյան Արաբիա արտահնման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ռեկորդային 94.4% նվազում են գրանցել՝ 201 մլն դոլարից հասնելով 11 մլն դոլարի: Սա 1980-ականներից այս կողմ Թուրքիայից Սաուդյան Արաբիա արտահանման ամենացածր ցուցանիշն է:

Դրան հակառակ՝ 2021-ի մարտին ռեկորդային աճ են գրանցել Սաուդյան Արաբիայից Թուրքիա իրականացվող արտահանման ծավալները՝ հասնելով 284.3 մլն դոլարի:

2021-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում էլ Թուրքիայից Սուդյան Արաբիա արտահանումը նվազել է 93.3%-ով՝ 1 մլրդ 12մլն դոլարից հասնելով 67.4 մլն-ի:

2020-ից սկսած Սաուդյան Արաբիայի կողմից թուրքական ապրանքների նկատմամբ իրականացվող բոյկոտի արդյունքում էլ տարվա կտրվածքով նախորդող 2019-ի համեմատ Թուրքիայից արտահանումը նվազել էր 23.4%-ով՝ 3.1 մլրդ դոլարից հասնելով 2.4 մլրդի:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան