Ներքին 5 տարի առաջ - 11:56 07-05-2021

ԱՆ-ն հերքում է պատվաստումները պարտադրելու լուրերը

Լուրն այն մասին, թե Հայաստանում բժիշկներին ստիպում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ և պարտադիր «AstraZeneca»–ով, ՀՀ առողջապահության նախարարությունում անհիմն են որակում։

ԱՆ-ն արձագանքում է մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն բուժաշխատողներից ահազանգեր են ստանում, թե պոլիկլինիկաների, հիվանդանոցների տնօրինությունն աշխատակիցներին պարտադրում է կորոնավիրուսի դեմ պատվաստվել, և հատկապես շեշտում են, որ պետք է պատվաստվել «AstraZeneca» պատվաստանյութով։

Նշվում է նաև, որ դա առողջապահության նախարարության հրահանգն է, եթե ոչ, ապա կզրկվեն աշխատանքից։

Հայաստանում այսօր պատվաստումներն իրականացվում են երկու պատվաստանյութերով`«Սպուտնիկ V»–ով ու «AstraZeneca »–ով, երրորդ` չինական արտադրության «ԿորոնաՎակ»–ը մաքսազերծման փուլում է։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
11:02 Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան