Մամուլ 5 տարի առաջ - 08:04 07-05-2021

«Ապագա կա՛» նախընտրական կարգախոսը իշխանությունը գողացել է Ռոբերտ Քոչարյանի թիմից․ Հրապարակ

«Նիկոլ Փաշինյանի թիմը ընտրություններին մասնակցելու է «Ապագա կա՛» կարգախոսով։ Թե ինչ ապագա կարող է լինել Հայաստանի ներկան ու ապագան խորտակած ուժի հետ, այլ հարց է։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրանք այս կարգախոսը «գողացել» են Ռոբերտ Քոչարյանի թիմից։ Բանն այն է, որ Քոչարյանի թիմում որոշել էին իրենց դաշինքի անունը դնել «Ապագա»։

Սակայն նրանք քննարկումների մեջ են եղել դեռ, երբ, ամենայն հավանականությամբ, իշխանությունը գաղտնալսել է կամ իր ագենտներն է ունեցել թիմի ներսում, և, իմանալով այս մասին, որոշել են յուրացնել կամ փչացնել քոչարյանականների իդեան։ Գուցե մտավախություն են ունեցել, որ մարդիկ իրենց ապագան հանկարծ Քոչարյանի դաշինքում չտեսնեն, այլ՝ «Քաղպայմանագրի» հետ։ Հիմա Քոչարյանի թիմում փորձում են այլ անվանում գտնել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից