Ներքին 5 տարի առաջ - 11:24 06-05-2021

Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Նախարարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ»,– նշված է հաղորդագրության մեջ: Նա նաև ջրել է իր անվամբ եղևնին, որը տնկել է 2007 թվականին։

ՌԴ արտգործնախարարը Հայաստան է ժամանալ մայիսի 5-ին: Այսօր նախատեսվում է նրա հանդիպումն իր հայ գործընկերոջ հետ։ Համատեղ փաստաթղթի ստորագրում է նախատեսվում։

Աշխատանքային այցի շրջանակում Սերգեյ Լավրովը հանդիպելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նա մեկնելու է Ադրբեջան:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ