Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 17:47 05-05-2021

Թուրքական մամուլում քննարվում է Ինջիրլիքի ավիաբազայի հնարավոր փակման հարցը

Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, թուրք-ամերիկյան հարաբերություններում խորացող լարվածության ֆոնին թուրքական մամուլում սկսել են քննարկել Ադանայի նահանգում տեղակայված Ինջիրլիք ավիաբազայի հնարավոր փակման թեման: ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ՌՕՈւ-ի կողմից օգտագործվաղ ավիաբազան փակելու կամ դրանից օգտվելու վրա սահմանափակումներ դնելու մասին խոսակցությունները սովորաբար Թուրքիայում օրակարգ են բերվում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների հետ հարաբերությունների վատացման ժամանակահատվածներում:

Թեմային անդրադարձել է նաև թուրքական «Hurriyet» թերթի սյունակագիր Սեդաթ Էրգինն իր «Բայդենը ի՞նչ է անելու Ինջիրլիքի միջուկային մարտագլխիկները» հոդվածում:

Հոդվածի հեղինակը միանշանակ տեսակետ չի հայտնում այն մասին, թե ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո ստեղծված իրավիճակում ավիաբազան կփակվի, թե չի փակվի՝ դրա հետագա ճակատագիրը պայմանավորելով մի քանի հանգամանքներով: Թուրք վերլուծաբանը նախ նշում է, որ Ինջիրլիքն իր ենթակառուցվածքով մեծ կարևորություն ունի Եվրոպայում ԱՄՆ-ի միջուկային զենքի տեղակայման հարցում: Թուրքիան էլ, թույլատրելով միջուկային մարտագլխիկների տեղակայումն իր տարածքում, կարևոր դեր է ստանձնել ՆԱՏՕ-ի «միջուկային հովանոցի» ապահովման գործում: Բացի այն, որ հիշյալ ռազմաբազան կարևորվում է Ռուսաստանին մոտ լինելու առումով, այն նաև մոտ է Մերձավոր Արևելքին:

Ըստ հեղինակի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ՆԱՏՕ-ն իր միջուկային ծրագրերն ինչքան է կապում Ինջիրլիքի հետ, չպետք է սպասել, որ Բայդենի մոտեցումներն այս հարցում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ զգալի փոփոխությունների կհանգեցնեն, եթե, իհարկե, ֆորս մաժորային իրավիճակներ չլինեն:

Նրա կանխատեսմամբ՝ հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին սպասվելիք Էրդողան - Բայդեն հանդիպմանը նույնպես կշեշտվի միջուկային կանխարգելիչ քաղաքականության կարևորությունը:

Հեղինակի կարծիքով, սակայն, սա չի նշանակում, որ ավիաբազայում միջուկային մարտագլխիկների հետագա տեղակայման վերաբերյալ հարցեր չեն կարող առաջանալ:

«Այս ամենով հանդերձ եթե թուրք-ամերիկյան հարաբերությունները կարգավորման գործընթաց չմտնեն և շարունակեն մնալ ճգնաժամերի մեջ, ապա չպետք է բացառել, որ ամերիկյան մամուլում, մտավորականության ու հասարակության մեջ Ինջիրլիքում ԱՄՆ-ի միջուկային ներկայությունը վերանայելու թեմայով սկսված քննարկումներն ավելի կխորանան»,- եզրափակել է Էրգինը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան