Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 12:38 05-05-2021

Sotheby's աճուրդը Բենքսիի նկարի համար սահմանել է կրիպտոարժույթով վճար

Բրիտանացի նկարիչ Բենքսիի Love is in the Air նկարը ցուցադրվելու է Sotheby's աճուրդում, որտեղ գնորդն առաջին անգամ ստեղծագործության համար կարող է վճարել կրիպտոարժույթով:

«Sotheby's-ի և Coinbase Commerce-ի համագործակցության շրջանակում այդ նկարի համար վճարն ընդունվելու է կրիպտոարժույթով: Ինտեգրումն աճուրդի հաղթողին հնարավորություն կտա վճարելու բիթքոինով կամ էֆիրիումով»,- նշված է աճուրդի կայքում:

Ընդ որում՝ Sotheby's-ը նշել է, որ կրիպտոարժույթով վճարելը պարտադիր պայման չէ, գնորդն ինքը կարող է ընտրել վճարման տարբերակը:

Աճուրդը տեղի է ունենալու մայիսի 12-ին, այս պահին Բենքսիի նկարը նախատեսվում է վաճառել 3-5 մլն դոլարով:

Մարտին Բենքսիի նկարը, որը նկարիչը նվիրել էր բրիտանական հիվանդանոցներից մեկին, աճուրդում վաճառվել էր հեղինակի համար ռեկորդային՝ 23 մլն դոլարով: Ի սկզբանե այն գնահատվել էր 3.5-4.8 մլն դոլար:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում