Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 11:10 05-05-2021

Կայացել է Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարների առաջին հանդիպումը համավարակից ի վեր

Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարների՝ Լոնդոնում կայացած հանդիպման ընթացքում ամենաերկար քննարկումը ծավալվել է Ռուսաստանի և Չինաստանի շուրջ: Այդ մասին տեղեկացրել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Մենք սկսել ենք առավոտյան 08:45-ին, և մեկուկես ժամ տևել է Չինաստանի շուրջ քննարկումը, այնուհետև ավելի փոքր նստաշրջաններն էին. 30-րոպեանոց նստաշրջաններ՝ Մյանմայի, Լիբիայի, Սիրիայի շուրջ, 1.5 ժամ՝ Ռուսաստանի շուրջ, ներառյալ Ուկրաինայի և Բելառուսի խնդիրների լուծումը, 30 րոպե՝ Աֆղանստանի շուրջ: Դրանով ավարտվել է նախարարների նիստը»,- հայտարարել է պաշտոնյան:

Մեծ յոթնյակի երկրների արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը համավարակի սկզբից ի վեր տեղի է ունեցել մայիսի 4-ին: Խմբի կազմի մեջ մտնում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ճապոնիան:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը