Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 10:30 05-05-2021

Եղիսաբեթ Երկրորդ թագուհու Bentley-ին վաճառվել է մոտավորապես 180 հազար ֆունտով

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն պատկանող Bentley Mulsanne-ին Անգլիայում վաճառվել է մոտավորապես 179,9 հազար ֆունտով (կամ 18,7 միլիոն ռուբլով): Այն նշված գնով ձեռք է բերել արտասահմանյան կոլեկցիոները:

Հենց այս սեդանն էր, որով Եղիսաբեթ Երկրորդը 2012-ին ժամանել է Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Դեյվիդ Քեմերոնի նստավայր: Այդ ժամանակ նախարարների կաբինետը թագուհուն առաջին անգամ հրավիրել էր կառավարության նիստի: Սա նվեր էր նրա գահակալության ադամանդե տարեդարձի՝ գահակալության 60-ամյակի առթիվ:

Երկու տարի անց մեքենան, զրահապաշտպանությամբ չհագեցած, վերադարձվել է Բենթլիի գործարան: Որոշ սարքավորումներ հեռացվել են նրանից:

Այդ մուգ կանաչ մեքենան հատուկ արտադրվել էր թագուհու համար: Արդյունքում՝ երկու տարվա ընթացքում մեքենայի վազքը կազմել է 5,952 մղոն (9,578 կիլոմետր):

Համեմատության համար նշենք, որ Միացյալ Թագավորությունում 2013-2014 թվականների սովորական օգտագործված Bentley Mulsanne-ն արժե 65 հազար ֆունտից 77 հազար հազար (6,7-ից 8 միլիոն ռուբլի):

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
11:59 Մեր ճանապարհները ռեզինից չեն. նույնիսկ հարուստի համար ամենահարմարը պիտի հանրային տրանսպորտը լինի. Ավինյան