Արտաքին 5 տարի առաջ - 11:20 04-05-2021

Մեխիկոյում տեսանկարահանել են գնացքով կամրջի փլվելը

Մեխիկոյում տեսանկարահանել են, թե ինչպես է գնացքով մետրոյի կամուրջը փլվում: 20 մարդու կյանք խլած միջադեպի կադրերը հայտնվել են Diario 24 Horas-ի թվիթերյան էջում:

Ըստ վերջին տվյալների՝ 20 մարդ զոհվել է, 49 մարդ՝ տեղափոխվել հիվանդանոցներ:

Միջադեպի կադրերը նկարահանվել են տեսահսկման գաղտնի տեսախցիկով: Երևում է, թե ինչպես է փլուզվել գնացքը կամրջի տակով անցնող մեքենաների վրա:

Փլուզումը տեղի է ունեցել մայիսի 4-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 06: 25-ին, Մեխիկոյի հարավ-արևելքում՝ «Օլիվոս» և «Տեսոնկո» կայարաններից ոչ հեռու:

Արտակարգ իրավիճակների ծառայությունները վթարի վայրում են, պարզվում են վթարի պատճառները: Մահացածների մեջ կան անչափահասներ: Մեխիկոյի քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումը հավելել է, որ մետրոյի կամրջի փլուզման հետևանքով յոթ զոհի վիճակը ծանր է:

Մեխիկոյի մետրոպոլիտենը Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ մետրոներից մեկն է:

Ավելի վաղ պարզվել էր՝ արդյոք մարդիկ կան մարդատար մեքենայում, որը գնացքի վթարի ժամանակ փլատակների տակ է եղել:

Փլուզման տեսանյութը՝ https://twitter.com/i/status/1389432893290713088:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում