Ներքին 5 տարի առաջ - 16:27 03-05-2021

Հանրային քննարկման է ներկայացվել բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ կառավարության միասնական տեղեկատվական e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծ:

Նախատեսվող նոր կարգավորմամբ առաջարկվում է փոփոխություն կատարել հիմնադրամի կազմակերպական-իրավական ձև ունեցող պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում, մասնավորապես նվազեցնել կառավարման խորհուրդների անդամների թիվը: Նմանօրինակ փոփոխության անհրաժեշտությունը, ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման, պայմանավորված է բուհական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմամբ և բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 16 պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից 12-ը ներկայում ունեն հիմնադրամի կազմակերպական-իրավական ձև:

Դրանց գործունեությունը կարգավորվում է «Հիմնադրամների մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներով, ինչպես նաև համապատասխան բուհի կանոնադրությամբ, որը հաստատվում է հիմնադրի, այսինքն` ՀՀ կառավարության կողմից:


Բուհերի կանոնադրություններում այժմ սահմանված են խորհուրդների տարբեր թվաքանակներ՝ 32 կամ 24 հոգի: Առաջարկվում է բոլոր խորհուրդների դեպքում ունենալ ընդհանուր մոտեցում` սահմանելով 20 հոգուց բաղկացած կառավարման խորհուրդ, որը համահունչ է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, որտեղ սահմանվում է, որ խորհրդի ձևավորման կարգը լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանում է ՀՀ կառավարությունը: Խորհրդի թվաքանակը սահմանվում է տվյալ բուհի կանոնադրությամբ՝ առնվազն 20 հոգի:

Բուհերի կառավարման խորհուրդներում ներկայացուցչական համամասնությունը ներկայում բաշխված է հավասարապես՝ խորհրդի ձևավորող յուրաքանչյուր կողմին (պրոֆեսորադասախոսական կազմ, ուսանողության, հիմնադրի և լիազորված մարմնի ներկայացուցիչներ) 25 տոկոս: Նախագծով առաջարկվում է վերանայել և սահմանել ներկայացվածության հետևյալ բաշխվածությունը՝ հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս կամ 5 հոգի:

Փոփոխության հիմնավորումը հետևյալն է. «Ներկայացվածության նման բաշխվածությունը բացասաբար է անդրադառնում հոգաբարձուների խորհուրդների՝ կառավարչական որոշումներ կայացնելու օպերատիվության վրա, որոշ դեպքերում հանգեցնում խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացի արգելափակմանը՝ տարբեր բուհերում խորհուրդները դարձնելով խմբային շահերի հակամարտության հարթակ և փաստացի կաթվածահար անելով հաստատության բնականոն գործունեությունը։

Պետք է նշել նաև, որ գործող համամասնությունները որոշակիորեն սահմանափակում են կառավարության՝ որպես պետական հիմնադրամների հիմնադրի հնարավորությունները համակարգում իրականացվելիք բարեփոխումների ընթացքը կառավարելու առումով»։

Նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ՀՀ պետական բուհերը, ոլորտում գործող հասարակական կազմակերպություններն ու հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել մինչև 2021 թ. մայիսի 14-ը:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի