Ավելին 5 տարի առաջ - 22:25 12-03-2021

ՔՍԵՆՅԱ ԲՈՐՈԴԻՆԱՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՍՏԱՑԵԼ Է 392 ՀԱԶԱՐ ՌՈՒԲԼԻ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՎԵՐ

Մարտի ութին Քսենյա Բորոդինան տոնում էր իր ծննդյան 38-ամյակը: Նա այդ օր նշում էր ամուսնու, մտերիմների և ընկերների հետ Սոչիում: «Дом-2»-ի հաղորդավարուհին Ինստագրամում Սթորիների միջոցով ցուցադրել է, թե ինչպիսի նվերներ է ստացել: Ոճային պայուսակների, բարձրակրունկների կողքին առանձնացել է ընկերուհու նվերը՝ 392 արժողությամբ թևնոցը: Այն Cartier ապրանանիշի Juste un Clou զարդերից է՝ ադամանդյա քարերով վարդագույն ոսկի: Քսենյան անմիջապես հագել է թևնոցը և դիմել ընկերուհուն. «Խելագարվե՞լ ես, ինչ է»:

Նվերները ընդունելուց հետո Քսենյան իր ծննյան օրը նշել է «Ռեդ Ֆոքս» հյուրանոցում: Նա իրեն համեմատել է գինու հետ, որ որքան հնանում է, այնքան դառնում է ավելի լավը: Նա նշել է, որ 38 տարեկան դառնալը խորհրդանշական է իր համար, թվերն են խորհրդանշական՝ 8.03.83 և 38:

Նա նաև շնորհակալություն է հայտնել իր հետևորդներից մշտապես իրեն աջակցելու համար.

«Ես զգում եմ ձեր սերն ու հոգատարությունը ամեն օր: Ես երջանիկ մարդ եմ, ես ունեմ այն ամենը, ինչի մասին կարող էի երազել, և անգամ ավելին: Ես սիրված եմ և ունեմ բազմաթիվ սիրելի և մտերիմ մարդկանց իմ կողքին»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից