ԱՆՕԹԵՎԱՆԸ ՀԻՆԳ ԺԱՄ ԳՏՆՎԵԼ Է ԲԱԶԱՅՈՒՄ՝ ԲԱՅԴԵՆԻ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՄՈՏ
copy image url

ԱՆՕԹԵՎԱՆԸ ՀԻՆԳ ԺԱՄ ԳՏՆՎԵԼ Է ԲԱԶԱՅՈՒՄ՝ ԲԱՅԴԵՆԻ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՄՈՏ

Արտաքին 4 տարի առաջ - 09:50 12-03-2021

Միացյալ Նահանգներում անօթևանը ներթափանցել է Էնդրյուսի ռազմաօդային բազա, որտեղ գտնվում է նախագահի Air Force One ինքնաթիռը, և այնտեղ հինգ ժամ անցկացրել: Այս մասին հայտնում է Business Insider-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմաօդային նախարարության հայտարարությունը:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 4-ին, ասվում է հաղորդագրության մեջ: Վառ վարդագույն գլխարկով մի տղամարդ նստել է Boeing C-40 Clipper ինքնաթիռը, որը նույնպես գտնվել է բազայում, բայց չի մոտեցել «թիվ 1 ինքնաթիռին»:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի տվյալներով՝ միջադեպի պատճառը մարդկային գործոնն է եղել: Պահակը, առանց փաստաթղթերը ստուգելու, տղամարդուն թույլ է տվել մտնել տարածք, քանի որ մտահոգված է եղել «անձնական խնդիրներով»: Բացի դրանից՝ տղամարդը կարողացել է մուտք գործել ինքնաթիռների կայանման տարածք անցակետում ավտոմատ դարպասի անսարքության պատճառով, իսկ անձնակազմը նրա վրա ուշադրություն չի դարձրել:

Հարցման արդյունքում պարզվել է, որ տղամարդն անօթևան է, ապրում է իր մեքենայում և չնայած բազմաթիվ ձերբակալություններին՝ վնաս պատճառելու նպատակ չի ունեցել: Տղամարդն ինքը բացատրել է իր գործողությունները «ինքնաթիռները տեսնելու» ցանկությամբ: