Արտաքին 5 տարի առաջ - 11:50 05-03-2021

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԳԵՆԵՐԱԼՆ ՕԳՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Թուրքիայի ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար, ռազմական ուղղաթիռի կործանումից զոհված գեներալ Օսման Էրբաշն օգնել է Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմում: Նա նաև մասնակցել է TB2 հարվածային հետախուզական անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ)՝ Բայրաքթարի փորձարկմանը:: Այս մասին գրում է WarGonzo տելեգրամյան ալիքը ՝ հղում անելով անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերության սեփականատեր Սելչուկ Բայրաքթարին:

Ձեռնարկատերն ասաց, որ ավելի քան տաս տարի նա ընկերություն է արել Էրբաշի հետ: Միասին նրանք փորձարկել են անօդաչու թռչող սարքերը:

Գեներալի ուղղաթիռը վթարի է ենթարկվել Թուրքիայի արևելքում հինգշաբթի՝ մարտի 4-ի կեսօրին: Բացի Էրբաշից՝ ևս ութ մարդ զոհվեց, չորսը վիրավորվեցին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ

Ձեզ գուցե հետաքրքրի