Ներքին 5 տարի առաջ - 12:35 04-03-2021

ԵՍ ՉԵՄ ԸՆԿԱԼՎՈՒՄ ՈՐՊԵՍ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների հարցերին:

Մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ՀՀ 2-րդ նախագահն ասել է, որ չի պատրաստվում նոր կուսակցություն ստեղծել:

«Ես չեմ ընկալվում որպես կուսակցական առաջնորդ։ Հավանաբար ես չեմ ստեղծի քաղաքական կուսակցություն, չնայած չեմ բացառում այդ տարբերակը։ Երևի կլինեն քաղաքական կուսակցություններ, որոնք կհամագործակցեն ինձ հետ հավանական ընտրությունների ժամանակ»,-ասաց նա։

Նա որպես օրինակ բերեց իր նախագահության տարիները, հիշեցնելով, որ խորհրդարանում կոալիցիա էր գործում, որի օրոք երկիրը տնտեսական նշանակալի հավողություններ է ունեցել։

Անդրադառնալով ընդդիմության՝ այս օրերին ընթացող բողոքի ակցիաներին, նա իր կողմնակիցներին կոչ արեց մասնակցել դրանց։

«Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանն արժանի, փորձառու քաղաքական գործիչ է»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը և հավելել, որ շարժման նպատակը նախ կառավարության հրաժարականին հասնելն է, ապա՝ մեկ տարի անց արտահերթ ընտրություններ անցկացնելը։

Ըստ Քոչարյանի՝ Մանուկյանն այդ ընտրություններին չի մասնակցելու։ Այս առումով Հայաստանում շատ քիչ քաղաքական գործիչներ կլինեն, որոնք պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել այդքան լուրջ պատասխանատվություն։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ