Արտաքին 5 տարի առաջ - 09:48 02-03-2021

ՋՈՐՋ ՔԼՈՒՆԻՆ ԵՎ ՋՈՒԼԻԱ ՌՈԲԵՐԹՍԸ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼՈՒ ԵՆ ՆՈՐ ՖԻԼՄՈՒՄ

Deadline-ին հայտնի է դարձել, որ հոլիվուդյան դերասաններ Ջորջ Քլունին և Ջուլիա Ռոբերթսը նկարահանվելու են նոր՝ «Տոմս դեպի երկինք» ֆիլմում:

Նշվում է, որ ֆիլմի ռեժիսորը Օլ Փարքերն է լինելու, որին աջակցելու է Universal Pictures-ը։

Հրապարակման համաձայն,կինոնկարը լույս է տեսնելու 2021 թվականին:

Քլունին և Ռոբերտսը հանդես են գալու որպես ամուսնալուծված ամուսիններ, որոնք տեղափոխվել են Բալի կղզի, քանի որ չեն ցանկանում, որ իրենց դուստրը կատարի այն ճակատագրական սխալը, որը երտասարդ ժամանակ նրանք թույլ են տվել:

Ֆիլմի պրոդյուսերն են լինելու Թիմ Բևանը և Էրիկ Ֆելները, որոնք նաև աշխատել են «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» և «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմերի ստեղծման ժամանակ:

Ավելի վաղ Ջուլիա Ռոբերթսը ճանաչվել էր տարվա ամենագեղեցիկ կինը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան