Արտաքին 5 տարի առաջ - 21:50 24-02-2021

ԱԼԹԱՅՈՒՄ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ ԿԵՐԵԼ Է ԻՐ ԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆԸ՝ ՊԱՏԺԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ալթայում մեղադրյալը դատարանում կերել է իր խոստովանականը, բայց այնուամենայնիվ դատապարտվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տարածաշրջանում Ռուսաստանի քննչական կոմիտեի քննչական վարչությանը:
Տղամարդը գողության համար բազմիցս ենթարկվել էր քրեական պատասխանատվության: 2020-ի հուլիսին Տուրոչակի շրջանային դատարանը քննել է նրա մի գործ՝ ուրիշի ունեցվածքի գողության վերաբերյալ: Քննիչների խոսքով՝ դատարանի դահլիճում «քրեական գործի նյութերին ծանոթանալիս ամբաստանյալը, ցանկանալով խուսափել հանցագործության համար նախատեսված պատժից, գործից պոկել է իր խոստովանական արձանագրությունը, պատռել այն փոքր կտորներ և կերել»:
Փաստաթուղթը վերականգնվել է, և մեղադրյալը դատապարտվել է ազատազրկան 5 տարի 1 ամիս ժամկետով: Տղամարդու հնարքի արդյունքում մեկ այլ քրեական գործ է հարուցվել դատարանի գործունեությանը միջամտելու հոդվածով (ՌԴ ՔՕ 294-րդ հոդվածի 1-ին մաս): Մեղադրյալը չի ​​ընդունել իր մեղքը, բայց քննիչներին հաջողվել է հավաքել բավարար ապացույցներ: Իր խոստովանական արձանագրությունն ուտելը կարող է տղամարդու պատժաչափը երկարացնել 2 տարով:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց