Արտաքին 5 տարի առաջ - 16:50 19-02-2021

«ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ». ՔՐԻՍ ՀՈԼԴԵՆԸ ՆԱԽԱԳԻԾ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի ստորին պալատի ներկայացուցիչ Քրիս Հոլդենը ներկայացրել է օրենքի մի նախագիծ, որով նահանգը պարտավորվելու է դադարեցնել ներդրումները Թուրքիայում: Հայտնում է Asbarez-ը:

«Թուրքիան, որը դեռևս չի զղջացել, թույլ չի տալիս, որ արդարություն հաստատվի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների համար: Այս ամենը Թուրքիան ավելի վտանգավոր է դարձնում երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների և հարևան Հայաստանի համար: Թուրքիայի կառավարության մեջ արվող շարունակական ներդրումներն ազդարարում են այն մասին, որ նրանց գործողություններն աջակցություն են ստանում, իսկ դա պետք է դադարեցվի,- նշել է Քրիս Հոլդենը և հավելել,- Ժամանակն է, որ Կալիֆորնիան իմաստալից քայլով Հայոց ցեղասպանության հարցում կանգնի ճշմարտության և արդարության կողքին»:

Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախումբն իր երախտագիտությունն է հայտնել Քրիս Հոլդենին նախագծի համար՝ նշելով, որ դա կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային պատասխանատվության ենթարկելու ճանապարհին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում