Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 21:56 18-02-2021

ԼԱՎՐՈՎՆ ՈՒ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑԸ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում քաղաքական գործիչները քննարկել են իրավիճակը Սիրիայում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

«Նախարարները բովանդակային քննարկում են ունեցել Սիրիայում տիրող իրավիճակ շուրջ՝ շեշտը դնելով Իդլիբ նահանգում ահաբեկչական սպառնալիքը վերջնականապես վերացնելու համար համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտության վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Քաղաքական գործիչները նաև պատրաստակամություն են հայտնել նպաստելու Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ավելի վաղ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ էին մղել Սիրիայի ավիաբազայի վրա հարձակումը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան