Ներքին 5 տարի առաջ - 16:30 18-02-2021

ՔԱՂԱՔԱՑԻՆ ՀԱՓՇՏԱԿԵԼ Է ՈՍԿՅԱ ԶԱՐԴԵՐ, ԾԵԾԵԼ ՎԱՃԱՌՈՂՈՒՀՈՒՆ ԵՎ ԴԻՄԵԼ ՓԱԽՈՒՍՏԻ

2021թ. փետրվարի 17-ին՝ ժամը 12:55-ի սահմաններում, անհայտ քաղաքացին մտել է Սիսիան համայնքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող հուշանվերների և ոսկյա զարդերի խանութ-սրահ և դանակի սպառնալիքով, վաճառողի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, հափշտակել զգալի չափերով ոսկյա զարդեր ու դիմել փախուստի:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով: Խանութ-սրահի աշխատակցուհին ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, դիմակ և արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, զննվել են խանութ-սրահում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը»,- նշված է հայտարարության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան