Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 16:30 16-02-2021

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊՂԾԵԼ ԵՆ ՄԵԾ ԹԱՂԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆԸ ԵՎ ՏՆԵՐ ԱՎԵՐԵԼ

Արցախի Հադրութի շրջանն օկուպացրած ադրբեջանցիներն ավերել և հողին են հավասարացրել Մեծ Թաղեր գյուղի տների մի մասը, քանդել ու պղծել տեղի գերեզմանատունը, իսկ բնակիչներին թույլ չեն տվել տեղափոխել հարազատների աճյունները։

Տեղեկությունն Aravot.am-ին է հայտնել Մեծ Թաղեր (չշփոթել Հին Թաղեր գյուղի հետ-խմբ.) գյուղի բնակիչ Արմինե Գասպարյանը։

««Կարմիր խաչի» միջոցով և խաղաղապահների միջնորդությամբ Մի քանի հոգով գնացել են, որ աճյունները հանեն: Մի քանի օր առաջ երեք զինվորների աճյուն են բերել և հուղարկավորել Եռաբլուրում: Տղամարդիկ տեղում տեսել են, որ գերեզմանները քանդված են: Մի դեպքում դագաղի վերնամասն արդեն քերված վիճակում էր: Այդքան քանդել են ադրբեջանցիները… Դեպի Շուշի ճանապարհ են կառուցում, որը, շեշտեմ, անցնում է գերեզմանատան վերևով: Գերեզմանատունը չէր խանգարում ճանապարհը սարքելուն: Ուղղակի մտածել են՝ մեքենաներով երթևեկելիս մեր գերեզմաններն աչքներին չերևա… բացի այդ, նման կերպ են վարվում, որ մեր վրա ազդեն: 1800-ականներից այդտեղ գերեզմաններ ենք ունեցել, որոնք ոչնչացրել են, ուղղել և հավասարեցրել հողին: Գերեզմանաքարերը հանել են, լցրել ձորը: Մի զինվորի գերեզման էլ չեն կարողացել արտաշիրիմել: Եթե անգամ մեկ օր ուշանային, չէին կարողանալու երեք զոհվածների դիերը գտնել: Մեծ Թաղերից մենք ունեցանք 23 զոհ, 9 գերի: Տվյալ պահին 3-4 հոգու դիերը դեռ չենք գտել: 16 հոգի հուղարկավորված են Եռաբլուրում, որոնցից 3-ին կարողացան արտաշիրիմում անել: Պատերազմի սկզբնական շրջանում մի քանի զոհվածներին հուղարկավորեցին գերեզմանատանը, իսկ ադրբեջանցիների կողմից գյուղը զավթելուց հետո հուղարկավորությունները տեղի ունեցան Եռաբլուրում»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները