Ներքին 5 տարի առաջ - 16:10 16-02-2021

ԿԽՄԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին և քաղաքացիական անձանց:

Կառույցի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնում է, որ փետրվարի 1-ին և 2-ին տեսակցել են 4 անձի. նրանց թվում և՛ զինծառայողներ են, և՛ քաղաքացիական անձինք:

Միջազգային կառույցը գերեվարվածների թիվ և ցուցակ չի հրապարակում, բայց վստահեցնում է՝ պարբերաբար այցելում են նրանց, ում գերեվարման փաստն Ադրբեջանի իշխանությունը հաստատել է:

«Ցուցակ ասածն այն տվյալներն են, որոնք մենք ունենք մեզ մոտ: Այսինքն գրանցում ենք պարբերաբար այցելություններ կազմակերպում՝ հասկանալու համար, թե յուրաքանչյուր դեպքի հետ կապված կա՞ առաջընթաց մեր աշխատանքներում: Այդ ցուցակ ասվածը կամ այն ցանկացած տվյալները, որ հավաքագրում ենք, դրանք նույնպես մեր և համապատասխան իշխանությունների միջև աշխատանքի կոնֆիդենցիալ բնույթի գործընթաց են, որը չենք հայտնում հանրությանը»,- նշել է Զառա Ամատունին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում