ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԵՎՍ ՄԵԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՃՅՈՒՆ
copy image url

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԵՎՍ ՄԵԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՃՅՈՒՆ

Ներքին 4 տարի առաջ - 11:22 16-02-2021

Երեկ Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողների մասունքներ չեն հայտնաբերվել, փոխարենն ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ՝ նախնական տվյալներով զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) աճյուն:

Նրա ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Որոնողական աշխատանքներ այսօր չեն իրականացվելու:

Հիշեցնենք, որ հրադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1379 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:

Ամենից շատ դիտված